Քիչ առաջ Նախարար Արսեն Թորոսյանն աբսուրդային հրաման է արձակել





Yerevan.Today-ը գրում է, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռքով հերթական աբսուրդային հրամանն է արձակվել այսօր. ողջ կրթական համակարգն ընկել է ցայտնոտի մեջ:


Բուհերի ռեկտորներն առավոտից լարված զանգերի ու քննարկումների մեջ են, փորձում են Արսեն Թորոսյանի մտքի թռիչքը վերծանել:

Yerevan.Today-ի ձեռքի տակ է հայտնվել ԱՆ-ից իջեցված հրամանը, ըստ այդմ՝ ԱՆ-ի գրությամբ հրամայված է բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություներին ազատվել 65 եւ ավել տարիք ունեցող բոլոր դասախոսներից, ընդ որում` անորոշ ժամկետով եւ նույն հրամանում հրահանգվում է հապճեպ ընտրել նրանց արժանի փոխարինող երիտասարդ կադրեր:

Այն էլհիմա, երբ ուսումնական տարվա մեկնարկը տրված է, դասացուցակներն հստակեցված են, դասաժամերը բաշխված:

Ավելին, նախարար Թորոսյանի հրամանում չի նշվում, թե որտեղի՞ց, ու՞մ հաշվին հարկադիր պարապուրդի ուղարկվող պրոֆեսորները պիտի վարձատրվեն ու իրենց փոխարինող դասախոսները վճարվեն միաժամանակ, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական բեռի մասը նախարարի հրամանում բաց է թողնված, պատասխանատվության տերը չկա:

Հաջորդ աբսուրդը՝ ռեկտորատին հրամայված է մեկ-երկու օրում հայտնաբերել իրենց ուսանողների ու դաախոսական կազմի մոտ առկա հիվանդությունների ցանկը, ու եթե դրանք համընկնում են նախարարության թված հիվանդությունների հետ, ապա զրկել դասախոսին եւ ուսանողին բուհ մտնելու իրավունքից։ Թեև ուսանելն ու աշխատելը նրանց սահմանադրական իրավունքն է բոլոր դեպքերում, բայց, ինչպես նախարարության զանգերն են ակնարկում, նախարար Թորոսյանի հրամանը ենթակա է պարտադիր կատարման:


Հակառակ պարագայում, ինչպես նշված է պաշտոնական գրության մեջ, «կրթահամալիրի առողջ ու անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության ռեկտորը, տնօրենը»:

Սա նշանակում է, որ եթե որեւէ ուսանող կամ դասախոս չանկեղծանա անքան, որ բուհի աշխատակազմի ղեկավարին պատմի իր իմունային համակարգի ընկճվածության, իր ընտանիքում պատահած կորոնայի դեպքի կամ իր մարսողական համակարգի խնդիրների մասին, ուրեմն իրականությունը բացահայտվելու դեպքում հրաժարական պիտի տան բուհի ռեկտորն ու աշխատակազմի ղեկավարը:

Իսկ ինչո՞ւ պետք է նախարարի սահմանած նոր սանիտարական պայմանների պատճառով այդքան խորքային ու խիստ անհատական տվյալների արտահոսք լինի, ինչո՞ւ պետք է ուսանողն անկեղծանա իր հիվանդությունների պատմությունով ու այդպիսով թիրախավորվի ուսանողական միջավայրում, չէ՞ որ դրանից հետո նա մերժվելու է բուհի կողմից, նրա մուտքը բուհ պետք է արգելվի՝ նախարար Թորոսյանի հրամանով:

Եվ, այդուհանդերձ, ինչո՞ւ պետք է ուսանողը պատմի, ասենք, իր էպիլեպսիայի կամ ուռուցք ունենալու, ՄԻԱՎ–ի կամ Հեպատիտ C ունենալու մասին, որքանո՞վ է նա պարտավոր ու որքանով է նա պաշտպանված թիրախավորումից:

Նախարարությանն ուղղված այս ու մի շարք այլ հարցադրումների պատասխանը ռեկտորներից առաջ պետք է դեռ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ստանար՝ իր ոլորտի շահառուների, կադրերի անվտանգությունը երաշխավորելու համար: Կառավարությունում այս հրամանի շուրջ միջգերատեսչակյան քննարկումների ժամանակ լրացուցիչ ֆինանսական բեռի (աշխատավարձի) մասով պետք է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն անհանգստանար, բայց ինչպես երեւում է նա էլ, պարետն էլ, վարչապետն էլ Արսեն Թորոսյանին հակադրվելու ներուժ չունեն կամ չեն փորձում, որովհետեւ բոլոր՝ դատողությունից զուրկ որոշումները մոտիվացվում են մի խորագրի տակ՝ Covid 19 –ի կանխարգելման միջոցառումներ:

Yerevan.Today writes that another absurd order was issued by the Minister of Health Arsen Torosyan today. The whole education system is in turmoil.

The rectors of the universities have been in tense calls and discussions since the morning, trying to interpret the flight of Arsen Torosyan’s mind.

Yerevan.Today has received an order from the Ministry of Justice, according to which the Ministry of Education has ordered all universities and secondary professional institutions to get rid of all lecturers aged 65 and over, and indefinitely and in the same order select young people worthy of replacing them.

And now, when the beginning of the academic year is given, the schedules are clarified, the lessons are distributed.

Moreover, Minister Torosyan’s order does not state where the professors who are sent to compulsory leave should be paid from and at whose expense their replacement professors should be paid at the same time, ie part of the additional financial burden is omitted in the minister’s order, there is no responsibility.

The next absurdity is that the rector’s office is ordered to find out the list of diseases of their students and the teaching staff in one or two days, and if they coincide with the diseases of the ministry, then deprive the lecturer and the student of the right to enter the university. It is their constitutional right to study and work in all cases, but as the ministry calls, Minister Torosyan’s order is binding.


Otherwise, as stated in the official letter, “the responsibility for ensuring healthy and safe conditions of the educational complex rests entirely with the rector and director of the institution.”

This means that if a student or lecturer is not honest enough to tell the university staff about his or her immune system depression, coronary heart disease, or digestive problems, then the university rector and chief of staff must resign if the truth is revealed.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *