ԱՐՏԱԿԱՐԳ։ Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց իր թեկնածությունը․․․




1in.am-ը գրել է․


Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը նախկին համակարգը առաջնորդելու հայտ էր, որ նա ներկայացրեց բավականին բաց տեքստով՝ ազդարարելով, որ ինքը գիտե՝ ինչպես, ու մնում է կազմակերպչի հարցը…

Այդ հարցի պատասխանն էլ Ռոբերտ Քոչարյանը թողնում է այսպես ասած՝ նախկին համակարգի և դրա մերձ խմբերին ու միավորներին, թեև շոշափում նաև իրեն ուղղված հարցերի բովանդակության մեջ՝ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչ․․․

Այսինքն՝ էլ ով կարող է առաջնորդել, եթե ոչ արդյունավետ և փորձառու ճգնաժամային կառավարիչը: Ասել է թե, Ռոբերտ Քոչարյանը մի կողմից հստակ շարադրում է հարցը՝ նաև ցույց տալով խնդրի ճգնաժամային բնույթը, մյուս կողմից՝ համեստորեն թափանցիկ քողի տակ մատուցում պատասխանը․․․

Համաձա՞յն է այդ պատասխանի հետ Հայաստանի իշխող նախկին համակարգը: Այն, որ համակարգը ճգնաժամի մեջ է, այստեղ, թերևս, որևէ մեկը չի հակաճառի Ռոբերտ Քոչարյանին: 2018-ից հետո Հայաստանի նախկին իշխող համակարգը իր ոչ միայն իշխանական, այլևս ոչիշխանական թևերով ճգնաժամի մեջ է, ընդ որում՝ թե՛ հոգեբանական, թե՛ նաև, այսպես ասած, քաղաքական․․․


Իսկ համաձա՞յն են երկրորդ նախագահի հետ բոլորը, որ այդ ճգնաժամից իրենց դուրս կբերի և դեպի իշխանություն կառաջնորդի Ռոբերտ Քոչարյանը, այսինքն` նա է ամենից լավ կառավարիչը և կազմակերպիչը, «կրիզիս մենեջերը»…

Դա հարց է, որի պատասխանը բաց է, բաց է այն իմաստով, որ առանցքային խմբերը, խոշոր հաշվով, խիստ փակ են պահում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրենց վերաբերմունքի և նրա առաջնորդության առնչությամբ գնահատականի հանգամանքը․․․

Ավելին, այն, որ այստեղ անորոշություն է, վկայում է նաև հենց Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, որի, մեծ հաշվով, միակ առարկայական ուղերձը, բովանդակային ասելիքը, թերևս, դա էր՝ առաջնորդության հայտը, կազմակերպական և ճգնաժամային կառավարման փորձառության հիշեցումը…

Եթե այդ հարցում լիներ կոնսենսուս Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ, ապա նա չէր ունենա այսպես ասած՝ թեկնածությունն առաջադրելու կարիք: Իսկ երկրորդ նախագահի հարցազրույցը, թերևս, հենց թեկնածության առաջադրում էր․․․

Ըստ այդմ` անհրաժեշտ է տեսնել, թե այն ինչպիսի արձագանքի կառաջանա նախկին իշխող համակարգը ներկայացնող և այսօր ամենատարբեր ձևաչափերով աշխատող խմբերի ու միավորների մոտ: Առավել ևս, որ երկրորդ նախագահի հայտն ամենևին առաջինը չէ: Առաջինը, ոչ ուղիղ, սակայն բավականին նուրբ, իրեն բնորոշ, այսպես ասած, էլեգանտ ձևով արել է Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը․․․

Նա չի ներկայացրել առաջնորդության անմիջական հայտ, թեև ասել է, որ կգա: Բայց նա ներկայացրել է իրականության մասին, այսպես ասած, բաց տեքստով խոսելու հայտ՝ ցույց տալով, որ գիտե «խոհանոցային» ինչ-ինչ մանրամասներ, գիտե «թույլ տեղեր» և այլն․․․

Այդպիսով, նախկին համակարգն առնվազն ընտրության առաջ է, այն դեպքում, երբ դեռ կա Սերժ Սարգսյան, որը քաղաքականության մասին լռում է ցուցադրաբար, որը ցուցադրաբար աշխույժ է արցախյան պատմա-մշակութային ուղղությամբ, և որը խոստացել է ամեն ինչ ասել, այսինքն` ցանկացած հարցի պատասխանել Ապրիլյան քառօրյա պատերազմի թեմայով․․․

Իսկ այդ թեման մի բան է հանրության համար և հանրային ընկալումներում, և միանգամայն հասկանալի պատճառներով, և հանրության համար գուցե ոչ շատ հայտնի պատճառներով էլ բոլորովին այլ ընկալում ու ենթատեքստեր ունի նախկին իշխող համակարգի սեգմենտների տրամաբանության շրջանակում…

Ըստ այդմ, այդ շրջանակում բոլորովին այլ կերպ է ընկալվում Սերժ Սարգսյանի՝ հանրության «բոլոր հարցերին պատասխանելու» պատրաստակամությունը, երբ վերանա արտակարգ դրությունն ու նա տա խոստացված մեծ ասուլիսը․․․

Մեղմ ասած, բաց է հարցը, թե դա ինչ անդրադարձ կարող է ունենալ «ընդդիմության» սեղանին եղած իշխանափոխության այն վարկածների դասավորության և ընդհանրապես հեռանկարի վրա, որոնց հիման վրա փորձում է իր շուրջ մոբիլիզացնել նախկին համակարգը Ռոբերտ Քոչարյանն ու այդ առնչությամբ «առաջադրում» էր իր թեկնածությունը․․․

1in.am wrote ․

Robert Kocharyan’s interview was an application to lead the former system, which he presented in a rather open text, announcing that he knows how and the question of the organizer remains…

Robert Kocharyan leaves the answer to that question, so to speak, to the former system, its close groups and units, or he touches it in the content of the questions addressed to him, an effective, experienced crisis manager

.

That is, who else can lead, if not the most effective, experienced crisis manager? That is to say, on the one hand, Robert Kocharyan clearly states the question, showing the crisis nature of the problem, on the other hand, he modestly provides the answer under a transparent cover.

Does the former ruling system of Armenia agree with that answer? The fact that the system is in crisis, here, I doubt anyone will oppose Robert Kocharyan. After 2018, the former ruling system of Armenia is in a crisis not only with its governmental, but also non-governmental issues, moreover, both psychological and he, so to speak, political.

And does everyone agree with the second president that he will bring them out of that crisis? Robert Kocharyan will lead to power, that is, he is the best manager, the organizer, the “crisis manager”…

It is a question, the answer to which is open, open in the sense that the key groups, by and large, keep the attitude of their attitude towards Robert Kocharyan ականի the assessment of his leadership խիստ

Moreover, the fact that there is uncertainty here is proved by the interview of Robert Kocharyan, whose, by and large, the only substantive message, the content to be said, was the application of the leadership, the reminder of the experience of organizational “crisis management experience”.

If there was a consensus on Robert Kocharyan’s candidacy, he would not need to run, so to speak. And the interview of the second president, unfortunately, was a nomination ․․․

Accordingly, it is necessary to see what kind of reaction it will have from the groups and units representing the former ruling system, which today work with different dimensions. Especially since the application of the second president is not the first. The first, indirect, but rather delicate, with a typical, so to say, elegant egg was made by the former ambassador to the Vatican Mikael Minasyan ․․․