Նիկո՛լ, լսիր քեզ ինչ եմ ասում՝մենք գիտենք, որ դու հոգեկան հիվանդ ես ու գիշերները ցնորվում ես.Աղեկյան (video)




«Ծանոթանալով իմ դեմ ներկայացված դատական հայցին, հասկացա, որ ոչ թե մեզ պարտադրված քաղաքապետն է իմ դեմ հայց ներկայացրել, այլ պարոն վարչապետը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։


Նրա խոսքով, այդ ամենը սկսվեց այն ժամանակ, երբ իրենք սկսեցին ակցիաների շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Հայկ Մարությանի լուսանկարը փակցնել աղբամանների վրա։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի համաձայն, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիական հայց է ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ: Քաղաքապետը պահանջում է իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքման

պարտավորեցում։ Գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Ստեփանյանին։Ս. Աղեկյանն ասաց, որ Երևանն աղբահանության բացակայության պատճառով խեղդվում է կեղտի, գորշահոտության մեջ, աննախադեպ իրավիճակ է, համաճարակի վտանգ կա։

«Համապատասխան պատկան մարմինները հանցավոր անգորոծություն են դրսևորում, որևէ մեկը համաճարակի վտանգի մասին չի խոսում։ Երևանի աղբահանության, սանմաքրման թիվ մեկ պատասախանատուն Երևանի քաղաքապետարանն է հանձինս Երևանի ավագանու, քաղաքապետի»,- ասաց ավագանու նախկին անդամը։


Նրա խոսքով, տեսնելով, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անգորոծություն է դրսևորում, տարաբնույթ ակցիաների միջոցով փորձել են նրա ուշադրությունը հրավիրել այդ խնդրի վրա, փորձել են ակցիաների միջոցով ցույց տալ, որ քաղաքապետն այլևս անգործ նստելու իրավունք չունի, պարտավոր է միջոցներ ձեռնարկել։

«Ակցիայի ժամանակ քաղաքապետի լուսանկարը փակցրեցինք աղբամանի վրա, քանի որ թիվ մեկ պատասխանատուն նա է, ինչը վրդովեցրել էր Հայկ Մարությանին։ Որևէ գործողություն թաքուն չենք արել, ուղիղ եթերով ցույց ենք տվել»,- ասաց Ս. Աղեկյանը։

“After getting acquainted with the lawsuit filed against me, I realized that it was not the mayor who was forced to file a lawsuit against me, but Mr. Prime Minister,” said Sona Aghekyan, a member of the “Alternative Municipality” initiative and former member of the Yerevan Council of Elders.

According to him, it all started when they started posting the photo of Nikol Pashinyan and Hayk Marutyan on the garbage cans within the framework of the actions.

According to the Datalex judicial information system, Yerevan Mayor Hayk Marutyan has filed a civil lawsuit against Sona Aghekyan. The mayor demands compensation for the damage caused to his honor, dignity, and an obligation of denial. The case was signed by Judge Tat-Stepanyan. Aghekyan said that Yerjan was drowning in dirt and stench due to the lack of garbage collection, it was an unprecedented situation, there was a danger of an epidemic.

“Relevant bodies are committing criminal inaction, and no one is talking about the danger of an epidemic. “The number one responsibility for garbage collection and sanitation in Yerevan is the Municipality of Yerevan under the Council of Elders, the mayor of Yerevan,” said the former member of the Council of Elders.

According to him, seeing that Mayor Hayk Marutyan is showing inaction, they tried to draw his attention to the issue through various actions, tried to show through actions that the mayor has no right to sit idle anymore, he is obliged to take measures.