ՍԱ գովազդ չէ. պաշտոնական լուր. Մինչև 400 հազար դրամի աշխատավարձ կստանանք, եթե…




Ոստիկանությունը քննարկման է ներկայացրել ստեղծվող պարեկային ծառայության պարեկների նոր ամսական աշխատավարձերի սահմանաչափերը։


Նախագծում նշվում է, որ նոր ստեղծվող պարեկային ծառայության գրավչության բարձրացման, ծառայությունում պարեկների մոտիվացման եւ արդյունավետ գործունեության ապահովման նպատակով նախատեսվում է զգալի չափով բարձարցնել նոր պարեկային ծառայության պարեկների եւ արտաքին ծառայությանն առնչվող մյուս ծառայողների ամսական աշխատավարձների չափերը։

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի, մարզային վարչությունների ենթակա բաժինների ՊՊԾ դասակների նոր ընդունվող՝ 0-2 տարի կամ 2-5 տարի զինծառայության ստաժով շարային կրտսեր տեսուչների ներկայիս ամսական աշխատավարձի չափերը, ներառյալ սահմանված լրավճարը եւ հավելումները կազմում են, համապատասխանաբար ըստ զինծառայության ստաժների՝ 190 հազար 552 դրամ եւ 192 հազար 921 դրամ։


Որոշման նախագծով առաջարկվող հավելումների հաստատման դեպքում պարեկային ծառայությունում վերը նշված զինծառայության ստաժներով նոր ընդունվող կրտսեր պարեկների ամսական աշխատավարձները, համապատասխանաբար ըստ ստաժների, կազմելու է՝ 320 հազար դրամ եւ 325 հազար 584 դրամ։

Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա զինծառայության ստաժով պարեկի ամսական աշխատավարձը նախատեսվում է սահմանել ամսական 371 հազար 373 դրամի չափով։

Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով եւ 5-10 տարվա ստաժով պարեկի ամսական աշխատավարձը կազմելու է 402 հազար 181 դրամ։

Բացի այդ պարեկային ծառայության ծառայողներին, որակյալ ծառայության դեպքում, տրվելու են նաեւ ամսական պարգեւատրումներ, որի տարեկան ֆոնդը օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվում է պաշտոնային դրույքաչափերի 30 %-ի սահմաններում։

Իրավաբան.net

The police have submitted for discussion the limits of the new monthly salaries of the patrol service patrols.

The draft states that in order to increase the attractiveness of the newly created patrol service, to motivate patrols in the service and to ensure effective activities, it is planned to significantly increase the monthly salaries of new patrol service patrols and other foreign service employees.

The current monthly salary of newly recruited junior inspectors with 0-2 years or 2-5 years of military service, including the established bonus and allowances, is 190 thousand, respectively, according to the length of military service, respectively. 552 drams and 192 thousand 921 drams.

In case of approval of the supplements proposed by the draft decision, the monthly salaries of the newly admitted junior patrols with the above-mentioned military service will make 320 thousand drams and 325 thousand 584 drams, respectively.

The monthly salary of a patrol with the rank of police lieutenant with 2-5 years of military service is planned to be set at 371,373 drams per month.