ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ռոբերտ Քոչարյանը նոր պաշտոն ստացավ. ԱՆՍՊԱՍԵԼԻ




«Սիստեմա» ԲՖԿ (բաժնետիրական ֆինանսական կորպորացիա) տնօրենների խորհուրդն իր նախագահ է ընտրել դարձյալ Վլադիմիր Եվտուշենկովին, նշված է կորպորացիայի հաղորդագրության մեջ, հայտնում է «Փրայմը»…


«Բաժնետերերի տարեկան ժողովից հետո «Սիստեմա» ԲՖԿ տնօրենների խորհրդի նիստում խորհրդի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պետրովիչ Եվտուշենկովը, փոխնախագահներ՝ Աննա Գրիգորեւնա Բելովան եւ Անդրեյ Անատոլեւիչ Դուբովսկովը»,- նշված է հաղորդագրության մեջ…


Հունիսի 27-ին առցանց ձեւաչափով տեղի ունեցած բաժնետերերի տարեկան ժողովում ընտրվել է տնօրենների խորհրդի նոր կազմ եւ մեծացվել կազմի թիվը՝ 11-ից դարձնելով մինչեւ 12 մարդ…

Կազմում նորեկներն են՝ «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը, Լյուսքսեմբուրգի նախկին փոխվարչապետ Էթիեն Շնայդերը եւ «Սիստեմա» ԲՖԿ նախագահ Վլադիմիր Չիրախովը, որը կորպորացիան ղեկավարում է ապրիլի կեսից…

Դրանից բացի, տնօրենների խորհրդի կազմում վերընտրվել են «Սիստեմայի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, «Սիստեմա» ԲՖԿ նախկին ղեկավար, տնօրենների խորհրդի փոխնախագահ Անդրեյ Դուբովսկովը,

Segezha Group-ի (պատկանում է ԲՖԿ-ին) նախագահ Միխայիլ Շամոլինը, կորպորացիայի առաջին փոխնախագահ Ֆելիքս Եվտուշենկովը, «Վիմմ-Բիլ-Դաննա»-ի նախկին համասեփականատեր Դավիդ Յակոբաշվիլին…

Կազմի մեջ են մտել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, KPMG ռուսական ստորաբաժանման նախկին ղեկավար Ռոջեր Մանինգսը, Deutsche Telekom-ի նախկին նախագահ Ռոն Զոմերը եւ պրոֆեսոր, «Սիսիտեմայի» աուդիտի, ֆինանսների ու ռիսկերի հարցերով կոմիտեի անդամ Աննա Բելովան…

«Սիստեմա» ԲՖԿ-ն ներդրումային հոլդինգ է, որն ակտիվներ է տնօրինում հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի, էլեկտրաէներգետիկայի, մեծածախ առեւտրի, ֆինանսների, բժշկության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների ոլորտներում…





«Սիստեմա» ԲՖԿ հիմնական բաժնետերերն են Վլադիմիր Եվտուշենկովը, որը տնօրինում է «Սիստեմայի» բաժնետոմսերի 59,2 տոկոսը: Նրա որդուն՝ Ֆելիքս Եվտուշոնկովին է պատկանում 5,1817 տոկոսը…

The Board of Directors of Sistema FC (Joint Stock Financial Corporation) has re-elected Vladimir Yevtushenko as its chairman, the corporation said in a statement.

“After the annual meeting of shareholders, Vladimir Petrovich Yevtushenko, Anna Grigorevna Belova and Andrei Anatolevich Dubovskov were elected chairmen of the board of directors of Sistema FCC,” the statement said.

At the annual meeting of shareholders held online on June 27, a new board of directors was elected and the number of staff was increased from 11 to 12.

The newcomers include Anatoly Chubais, head of Rosnano’s management company, Etienne Schneider, former deputy prime minister of Luxembourg, and Vladimir Chirakhov, chairman of Sistema FCC, which has been running the corporation since mid-April.

In addition, Vladimir Yevtushenko, the main owner of Sistema, Andrei Dubovsky, the former head of S