Խաղաղության աղոթք․․․«Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում»




Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։ Մեզ հավասարեցրու Քո ճշմարիտ երկրպագողներին, որոնք հոգով և ճշմարտությամբ կերկրպագեն Քեզ։ Որովհետև Ամենասուրբ Երրորդությանդ վայել են փառքը, իշխանությունը և պատիվը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։



Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում:
Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը:
Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից. ամեն:

With your peace, Christ our Savior, who is above all thoughts and words, strengthen us and keep us fearless from all kinds of evil. Make us equal to Your true worshipers, who will worship You in spirit and in truth. For your Most Holy Trinity is worthy of glory, power, and honor, now and forever and ever. Amen.

Thank You Lord for giving us peaceful days in this earthly life.
Give Your peace to all your creatures and keep anger and plague, loss and pain away from us.
And Lord God, keep us in the sign of your holy and honorable Cross, protect us from all the enemies of the great and invisible. ever