Խրամատից՝ հավերժություն. Ադամ Սահակյանը մարտնչել է մինչև վերջին փամփուշտը




Ադամ Սահակյանը 2013 թվականին ընդունվել է Երեւանի ճարտարապետության եւ շինարարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետը: Զբաղվել է սպորտով՝ կարատեով եւ ստացել դեղին գոտի։ Զբաղվել է նաեւ մարտարվեստի այլ տեսակներով, այդ թվում՝ բռնցքամարտով:



-Որդուս զոհվելուց  հետո  ընտանիքով փնտրում էինք նրա աշխատանքները, մի քանի ամիս առաջ պատահաբար գտանք Ադամի թղթապանակը: Թղթապնակի մեջ իր ձեռքով սրած մատիտներն էին, ռետինը, գծագրական պարագաներն ու տան նախապատկերը:  Մեր տան  էսքիզով էր այդ գծագրված տունը,  սակայն որոշակի փոփոխություններով. նույնիսկ բնակարանի ճաքած լուսամուտն էր ներառել, ձևափոխված առաստաղը՝ ավելի հայտեք ոճի մեջ էր,- վերհիշեց Ադամի մայրը:

 Տիկին Գայանեն, երբ խոսում էր որդու երազանքների ու անավարտ գործերի մասին, դժվարանում էր մատնանշել որևէ բան, քանի որ Ադամը փակ էր ու քիչ էր խոսում իր ու իր երազանքների մասին:

-Ուսումնառության շրջանում համալսասրանի դեկանը որդուս առաջարկել էր մեկնել Իտալիա վերապատրաստման: Երբ այդ առաջարկի մասին էինք խոսում, Ադամին ասեցի, որ մեկնի, գուցե ամեն ինչ հաջող լինի ու էլ չվերադառնա, բայց որդիս այդ հարցերում կտրուկ էր. Հայաստանից այն կողմ իր կյանքը չէր պատկերացնում: Ճիշտ է՝ պլանավորել էր բանակից հետո մեկնի վերապատրաստման, բայց  անպայման ետ էր գալու Հայաստան: Ինչքա՜ն կիսատ բան մնաց, իսկ ինքն ինչքա՜ն « լիքն էր»,   թվում էր՝ կատարյալ էր: Ես չեմ ցանկանում ստվերել մնացած տղաներին, սակայն այդպես էր,- նշեց  տիկին Գայանեն:


Գայանե Անտոնյանը, հատկապես, մի դրվագ առանձնացրեց որդու մասին: Ադամը բանակից արձակուրդ եկած ժամանակ սոցիալական կայքում մի լուսանկար տեսավ,  որն մայրը ֆոտոշոփով սարքել էր,  շատ հավանեց լուսանկարն ու  եղբորը խնդրեց՝ «Մու՛շ,  իմ ֆեյսբուքի  գլխավոր նկար կդնես, կարծես,  հավերժ փառքի մեջ լինեմ… Մա՛մ,  եթե պատերազմ լինի,  ես լինելու եմ 9-րդ ջոկատի հրամանատարը»:

-Ջղայնացա, որ պատերազմի մասին խոսեց, երևի կանխազգում էր,- վերհիշեց Ադամի մայրը: -Մի տղա էր զորացրվել,  իր վաշտից, ինքը պատմում էր, որ  անհանգստանալու կարիք չկա, 112 դիրքն Ադամը  այնպես է սարքել, որ դիվերսիա լինի, թշնամին  ետ չի կարող գնալ:

Մեր ժամանակի հերոս սերժանտ Ադամ Սահակյանը 2016թ.-ի ապրիլի 2-ին մարտական դիրքի վրա թշնամու հանկարծակի հարձակման ժամանակ ծավալված թեժ ու համառ մարտերում ծառայակիցների հետ պաշտպանել է Արցախի Ջաբրայիլի մարտական դիրքը:

-Երբ իմացանք, որ սահմանային լայնամաշտաբ հարձակում է սկսվել, մտածում էի, որ որդիս անխոցելի է, ու հաղթանակած տուն է գալու, ըստ էության, նա կարողացել է հմուտ վարել մարտ ու պահել դիրքերը,- Նշեց տիկին Գայանեն:

Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ապրիլի 2-ին, առավոտյանժամը 08:00-ինհաղորդելոր անձնակազմը զոհվել էինքը մնացել է միայնակ:  15 րոպե անց ադրբեջանիները  ռացիայով ասել են , որ բոլորին վերացրել են:

-Տղաներին  օգնության չեն հասել, ասում  են՝  օգնություն հասնող ռազմական  երկու մեքենան գնդակոծել են, եթե փամփուշտ  ունենային ողջ կմնային,- նշեց  տիկին Գայանեն:

Ադամ Սահակյանը, սակայն անհետ կորածների ցուցակում էր. մինչ նրա մահվան լուրն իմանալը՝ հարազատները համացանցում տարածել էին զինվորի նկարը, ումից, արդեն մի քանի օր է, լուր չունեին: Հարազատներից բացի՝ նրան սկսել էին փնտրել ծանոթ ու անծանոթ հարյուրավոր մարդիկ: Նրա մահվան մասին հայտնի դարձավ մի քանի օր անց միայն: Ադամը վերջին անգամ ծնողների հետ կապ էր հաստատել 2016 թ.-ի ապրիլի 1-ի երեկոյան,  8:45 զգուշացրել՝ «Դուքգիտե՞քթե որտե՞ղ եմ, կարողա ես օրերով չզանգեմ»:  Ադամի դին հայրն է ճանաչել, խոշտանգումներ չեն եղել, Ադամին դիպել է միանգամից  քսան փամփուշտ, մահը եղել է միանգամից, զոհվել է խրամատի մեջ` Լալայկա բարձունքի վրա՝ մարմնին ու դեմքին ստացած հրազենային կրակոցներից:

Ադամ Սահակյանը 2016 թ.-ի ապրիլի 10-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» պետական մեդալով, Իսկ մայիսի 28-ին՝ Սերժ Սարգսյանի կողմից՝ պարգեւատրվել է ՀՀ «Արիության» պետական մեդալով:

Sahakyan, however, was on the list of missing. while knowing the news of her death, relatives had posted on the Internet a soldier’s picture, from which they had no news for several days. In addition to relatives, he was looking for hundreds and hundreds of familiar and unfamiliar people. His death was known only after a few days. Adam last contacted his parents in the evening of April 1, 2016, warned 8:45, “Do you know where I am, and I can not call for days?” Adam’s body was recognized by his father, there were no torture, Adam was hit by twenty bullets at once, he died at once, died at the tomb of the Lalayka helicopter, his body and his shotgun

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *