Քիչ առաջ, ողբերգական դեպք. սարսափելի տեսարան, ճոպանների միջոցով ջրամբարից դուրս են բերել բոլորիս կողմից սիրված ու հարգված…






հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Կարենիս գյուղի վարչական տարածքում գտնվող Գյումուշ ՀԷԿ-ի ջրամբարում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Հայկ Ասատրյանի գլխավորությամբ:

Քանի որ անհրաժեշտ է եղեկ հատուկ փրկարարների օգնությունը, ժամանել են ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդակյանն ու նշված կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանի գլխավորությամբ:

Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջել են ջրամբար և արհեստական նավակով մոտեցել դիակին ու այն դուրս բերել: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիով խումբը՝ բաժնի պետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դատաբժիշկը տեղում զննելով դին, ոստիկաններին և քննիչներին հայտնեց, որ դիակի վրա, ըստ նախնական տեղեկությունների, բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ, 51-ամյա Ավետիս Յանբեկյանն էր, ով երեկվանից ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ասում էին. «Մահացածը Չարենցավաում հարգված ու սիրված անձնավորություն էր, մասնագիտությամբ երաժիշտ ու անգամ իր տարիքին հարգանքով էր վերաբերվում թե՛ իրենից ավագների, թե՛ երիտասարդների նկատմամբ: Մեծ ցավ ու ափսոսանք ենք ապրում, որ այսպիսի անհեթեթ մահ ունեցավ նա»:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/06/09/1126948/

On June 9, 2010, a tragic incident took place in Kotayk region. At 11:45 am, 9-11 Operative Management Center of the Rescue Service of the Ministry of Emergency Situations received a call from the residents of the Gyumush Hydroelectric Reservoir located in the administrative district of Karenis village and it was necessary to rescue the rescuers.

As photojournalist Gagik Shamshyan reports from the scene, operative firefighting rescue detachment # 47 in Charentsavan has arrived at the Ministry of Emergency Situations, 1 fire brigade headed by the squadron commander Hayk Asatryan.

Hayk Naghakyan, the Head of the Special Rescue Service of the Ministry of Emergency Situations and the Rescuers of the Rescue Squad No. 15, headed by Deputy Commander of the detachment Artur Sargsyan arrived at the scene.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *