Փշաքաղվեցի Տեր Աստված..անհնար է դիտել այս կադրերը. 4 հոգու դի գետնին …ամբողջ գետինն արյան մեջ. միայն իմանաք, թե ով է եղել մեքենայի ղեկին. դեպքի վայրից Շամշյանը մանրամասներ է հայտնում




SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 13-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված



քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց,


երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և

խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Է. Բաղդասարյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար,

որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) և 333 հոդվածի (սուտ մատնություն) հատկանիշներով, կալանավորվեց և տեղափոխվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Է. Բաղդասարյանը 2018 թվականի դեկտեմբերի 29-ին

ավտովթարի հետևանքով մարմնական վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Այդ վթարի հետևանքով 4 հոգի մահացել էին։ Վթարից հետո Է. Բաղդասարյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր, որ ինքը եղել է ուղևոր և սուտ մատնությամբ իսկական ուղևորին վերագրել էր որպես վարորդ, մինչդեռ

ոստիկանությունն ու քննչական բաժինը հսկայածավալ, բազմակողմանի օպերատիվ-հետախուզակ և քննչական գործողությունների արդյունքում հիմնավորել էին, որ նա ստել է և ողբերգական վթարի մեղքը գցել է իր ավտոմեքենայի մեջ

եղած ուղևորի վրա, մինչդեռ ոստիկաններն ու քննիչները դեռ առաջին օրվանից կատարել էին հսկայածավալ աշխատանքներ ու այսօր արդեն հիմնավոր փաստերով դիմել էին դատարան։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի

տեղեկություններով՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել էր Երևան քաղաքի Շրջանային փողոցի բնակիչ, 31-ամյա Սարգիս Բաբուջյանը։

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 26-ին Իսակովի պողոտայում Lexus մակնիշի 04 CC 003 և Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաների բախումից հետո, ինչի հետևանքով Mercedes-ի վարորդ՝ 50-ամյա Էդվարդ Քոչարյանը, ուղևոր՝ 43-ամյա Նվեր Մելքոնյանը տեղում

մահացել էին, իսկ Mercedes-ի մյուս ուղևոր՝ 42-ամյա Լուսինե Բաղդասարյանն ու ու Lеxus մակնիշի ավտոմեքենայից դուրս բերված 29-ամյա Էդմոն Բաղդասարյանն ու Ս. Բաբուջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,

2018 թվականի դեկտեմբերի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության Զորքերի թիվ 1033 զորամասի դիմաց, բախվել էին Lexus մակնիշի 04 CC 003 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ՝ 50-ամյա

Էդվարդ Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 35 VP 008 համարանիշի ավտոմեքենաները Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել էին, 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1, թիվ 8 և թիվ 18 փրկարարական ջոկատները։ Mercedes-ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որից հետո վթարի հետևանքով գետնին հայտնված մահացածին և Mercedes-ի վարորդին պատգարակով մոտեցրել էին դի տեղափոխող ավտոմեքենային։

Դեպքի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի, ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ

օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին,

որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները, և

վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանն ու քննչական բաժնի պետ Ա. Վանյանը։ Պարզվել էր, որ մահացածներն են Mercedes-ի վարորդ Է. Քոչարյանը և Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչ՝ 43-ամյա Մհեր Մելքոնյանը։ Իսկ վիրավորներն են 42-ամյա Լուսինե

Բաղդասարյանը, Lexus ավտոմեքենայից դուրս բերված Երևան քաղաքի Ռոստովյան փողոցի բնակիչ՝ 29-ամյա Էդմոն Բաղդասարյանը և Սարգիս Բաբուջյանը։ Նրանց ամբողջական տվյալները ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին։ Դատարանի որոշմամբ կալանավորված 30-ամյա Էդմոնդ Բաղդասարյանն է © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/11/13/1140356/

According to SHAMSHYAN.com, on November 13, Gegham Galstyan, the head of the investigation group established by the decision of Artashes Vanyan, head of the Investigation Department of the Yerevan Investigation Department of the Yerevan

City Investigation Department, filed a petition with the Yerevan City Attorney General. The Court of Jurisdiction to order the court to issue a two-month arrest warrant against Rostovyan Street resident Edmond Baghdasaryan, 30, of Yerevan. According to

photojournalist Gagik Shamshyan, Judge Mnatsakan Martirosyan satisfied the investigator’s motion by returning from a closed-door hearing and returning from the consultation room. Baghdasaryan, charged with criminal case In accordance with Article 242 (3) (traffic accident causing

the death of 2 or more people) and Article 333 (false betrayal), he was arrested and taken to Armavir Prison. Photojournalist reports that E. Baghdasaryan was injured on December 29, 2018 and was taken to hospital. As a result, four people died. After the accident

Baghdasaryan told police and investigators that he was a passenger and had credited the real passenger with being a false driver, while the police and the investigative department had substantiated a large-scale, multi-faceted and investigative operation that found him guilty

of a tragic accident. on the passenger in his car, while police and investigators had done a great deal of work from day one and had already applied to the court with substantiated facts. We had earlier reported that according to SHAMSHYAN.com, on December 28, 2018, 31-year-old Sargis Babujyan, a resident of Yerevan District Street, died at the Astghik Medical Cente

r Resuscitation Unit. According to the photojournalist, the man was taken to hospital on December 26 after a collision with a Lexus 04 CC 003 and a Mercedes 35 VP 008 in Isakov Avenue, resulting in a 50-year-old Mercedes driver, Edward Kocharyan, a 43-year-old passenger. Melkonian died on the spot, while another passenger, Mercedes, 42-year-old Lusine Baghdasaryan and

29-year-old Edmon Baghdasaryan and S. Lezhus were taken out of the car. Babujyan was taken to Astghik Medical Center with bodily injuries. As the photojournalist reported earlier, on December 26, 2018, a major and tragic car accident occurred in Yerevan. At about 23:30 in front of military unit No. 1033 of Tsovakal Isakov avenue collided with cars of Lexus 04 CC 003 and Gyumri

resident 50-year-old car of Edward Kocharyan driven by a Mercedes 35 VP 008 Three were taken to Astghik Medical Center with extremely severe diagnosis. Rescuers N1, N8 and N18 of the Ministry of Emergency Situations arrived at the scene. Rescuers pulled the Mercedes driver out of the car using special equipment, after which the dead man was found on the ground and

the driver of the car was approached by a car on a stretcher. A large number of Yerevan Traffic Police officers arrived at the scene, led by Yerevan traffic police chief Arman Hakobyan, deputy traffic police chief Haykaz Matevosyan. The operative group of the Malatia Police Department had also arrived. Armen Harutyunyan, the responsible officer of the Yerevan Traffic Police Operative

Management Center, reported the accident to the Traffic Crimes Investigation Division of the Investigation Department of the Armenian Investigation Committee, from where the investigative group arrived, headed by Artashes Vanyan, Deputy Chief of the Department Samvel Samvelyan and Chief Investigator on particularly important cases. Those at the scene said that

1-03 ambulances were operating urgently and the injured were escorted to the hospital by Chief of the Yerevan Police. A. Hakobyan and the Head of the Investigation Department A. Vanyan. The dead were found to be a Mercedes driver. Kocharyan and 43-year-old Mher Melkonyan, resident of Geghamar village of Gegharkunik region. The injured are 42-year-old

Lusine Baghdasaryan, 29-year-old Edmon Baghdasaryan and Sargis Babujyan, a resident of Rostovyan Street in Yerevan, who was taken out of Lexus. Their full details were revealed by the police and the investigative department. 30-year-old Edmond Baghdasaryan arrested by court ruling © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2019/11/13/1140356/

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *