Փշաքաղվեցի Տեր Աստված. «Հանրապետական ծննդատունը» հաղորդագրություն է տարածել և հայտնել, որ մահացած ծննդկանի քույրը…




Հանրապետական ծննդատունը» հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով վերջին օրերին հիվանդանոցի շուրջ ստեղծված աղմուկին եւ երեխա վաճառելու մեղադրանքներին: Հաղորդագրության մեջ ասվում է հետեւյալը.



Նկատի առնելով մամուլի՝ վերջին օրերի հրապարակումները, որոնցով անդրադարձ էր կատարվում Վերարտադրողական առողջության, Պերինատոլոգիայի, Մանկաբարձության և Գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում մահածին պտղի դեպքին, հարկ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները:


Ծննդաբեր Հայկուհի Խաչատրյանի պտուղը ծնվել է 24.09.19 թվականին, ժամը 22.20-ին՝ արդեն մահացած: Ծնողներին պտղի մահացած լինելու մասին ծնունդը վարող բժիշկը վերջնական տեղեկացրել է ժամը 18.00-ի սահմաններում՝ սոնոգրաֆիայից հետո:

Բացի այդ, գոյություն ունեն փաստը ապացուցող այլ տվյալներ՝ վարող բժշկի զննման գրառումը, ինչպես նաև ծննդկանի գրությունը՝ պտղի ներարգանդային մահվան պատճառը ճշտելու վերաբերյալ: Պնդել, թե իրենց փոքրիկին

վաճառել են, պարզապես անմտություն է՝ հենց միայն պտղի մահածին և արդեն դիահերձված լինելու պատճառով: Ավելին՝ ծննդկանի քույրը՝ Հերմինե Խաչատրյանը, ծննդաբերելուց հետո տեսել է պտղի դին:

Մահացած պտղի հերձումը և հետազոտությունը ՀՀ-ում կարգավորվում է կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ հիվանդանոցը պարտավոր է մահվան արձանագրումից 12 ժամվա ընթացքում պտղի դին ուղարկել դիահերձման, ինչը և արվել է:

25.09.2019թ.–ից մինչև 27.09.2019թ.–ը հերձված դին պահպանվել է դիահերձարանի սառնարանում, և միայն Ոստիկանության՝ 30.09.2019 թ.-ի պահանջով, դատաբժշկական փորձաքննություն նշանակելու համար, նույն օրը դիահերձարանից իրավապահ մարմնին տրամադրվել են պտղի օրգանները: Մեր կողմից միջնորդություն է արվել նաև կատարել ԴՆԹ հետազոտություն:

Նրա ամուսինը, տեղեկանալով պտղի ներարգանդային մահվան մասին, հիվանդանոցում աղմուկ է բարձրացրել՝ կոտրելով ծնարանի դռան ապակիները, խանգարելով մյուս հիվանդների անդորրը:

Ավելին՝ ինստիտուտի տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս, ԲԳԴ-պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանն անձամբ զանգել և հանդիպման է հրավիրել մահացած փոքրիկի ծնողներին, ինչը մերժվել է:

Ցավակցելով երիտասարդ ծնողներին, և իբրև բժիշկներ՝ քաջ գիտակցելով նրանց հոգեվիվիճակը, այնուամենայնիվ անընդունելի ենք համարում այն անհիմն աղմուկն ու վիրավորական արտահայտությունները, որոնք արվել են հատկապես սոցիալական մեդիայի հարթակում:

Ըմբռնելով ծնողների խորը վիշտն ու դրանից բխող հուզական պոռթկումները՝ անհրաժեշտ է սպասել դատաբժշկական փորձաքննության արդյունքներին և քննչական մարմինների գործողությունների ավարտին:

The Republican Maternity Hospital ”released a statement referring to the recent scandal around the hospital and allegations of selling a baby. The message reads as follows:

Considering the recent publications in the media that have touched upon the dead fetus at the Republican Institute of Reproductive Health, Perinatology, Obstetrics and Gynecology, we consider it appropriate to provide the following clarifications.

The baby of Haykuhi Khachatryan was born on September 24, 1920, at 22:20, already dead. The doctor who gave birth to the parents informed that the fetus was dead at about 6 pm, after the sonography. In addition, there is other evidence to support this,

such as a doctor’s examination record as well as a birth record to determine the cause of fetal intrauterine death. To claim that they sold their baby is simply nonsense just because the fetus is dead and already dead. Moreover, the baby’s sister, Hermine Khachatryan, saw the fetus after giving birth.

The examination and examination of the dead fetus in the Republic of Armenia is regulated by a government decree that the hospital is obliged to send the body of the fetus to the corpse within 12 hours of death, which has been done.

From 25.09.2019 until 27.09.2019, the dead body was kept in the morgue refrigerator, and only by the request of the Police on 30.09.2019, for the purpose of forensic medical examination, fetal organs were provided to the law enforcement body on the same day. We have also been solicited for DNA testing.

Her husband, having heard of the fetal uterine death, made a noise in the hospital, smashing the windows of the delivery room, disturbing the rest of the patients.

Moreover, the director of the institute, academician of the National Academy of Sciences, Professor Razmik Abrahamyan personally called and invited the parents of the deceased child to a meeting, which was rejected.

Condolences to young parents, and as doctors, well aware of their mental state, we nevertheless find unacceptable the baseless noise and abusive expressions made especially on the social media platform. Understanding the parents’ deep grief

and the emotional outbursts that follow, it is important to wait for the results of the forensic examination and the completion of the investigation

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *