Երկար սպասված լուր, շտապ տեղեկություն Սերժ Սարգսյանի ձերբակալության մասին. ինչ է կատարվել




NEWS.am-ը զրուցել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ:Պարոն Մինասյան, Ձեր երեկվա ֆեյսբուքյան գրառումը լայն արձագանք գտավ: Ձեր մեկ հպանցիկ դիտարկում, սակայն, հարցեր առաջացրեց: Դուք նշել էիք ոչ թե ձերբակալված նախկին նախագահի, այլ նախագահների մասին:  Սերժ Սարգսյանի՞ն էիք ակնարկում, կարծո՞ւմ եք նրան նույնպես կձերբակալեն:



Անխոս։ Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա: Բայց խնդիրն այն է, որ դա այլևս չի աշխատում։ Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու


: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում:Սեփական չտրամաբանված քայլերի արդյունքում իշխանությունն ինքն իր համար ստեղծել է և ունի երեք դժվարին խնդիր լուծելու այս պահին` Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ: Սրանց ավելացել է գործադիրի և օրենսդիրի աշխատանքի տոտալ բացակայությունը: Արդյունքում հանրային դժգոհության ալիքը կառավարելիի սահմաններից դուրս գալու եզրին է, դա իշխանության համար արդեն տեսանելի է: Լավ իմանալով այս իշխանության պարզունակ տրամաբանությունը` հեշտությամբ կարելի կանխատեսել, որ նրանք լուծումներ փնտրելու փոխարեն գնալու են իրենց սիրած` ձերբակալությունների միջոցով հասարակական կարծիքի շեղման ճանապարհով:

Իրենց կարծիքով՝ շեղման ճանապարհով:Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար:Ավելին ասեմ, արդեն նշածս երեք խնդիրների հնարավոր հետևանքներից իշխանության վախն այնքան մեծ է, որ նրանք, ամենայն հավանականությամբ, չեն բավարարվի միայն Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ, այլ մի բան կհորինեն նաև մեկ կամ մի քանի գեներալի հանդեպ:

Չեմ բացառում, որ ես էլ լրացնեմ այդ շարքերը։Օտարերկրյա մամուլով անհեռատես արտահոսքի քայլին գնալը վկայեց, որ մեր հերոսներից մեկին` գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին ևս կձերբակալեն: Դժվար չէ հասկանալ` ինչու է դա նրանց պետք. ակնհայտ է, որ զինվորական վերնախավին լռեցնելու խնդիր էլ ունեն:Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է այդ սցենարից, հավանական զարգացումներից, և արդյոք պատրա՞ստ է դրան։Նա միշտ է պատրաստ իրադարձությունների ցանկացած զարգացման: Սերժ Սարգսյանը կձերբակալվի և դրանով իր հերթական մեծ ծառայությունը կմատուցի իր ժողովրդին. նա կհայտնվի անազատության մեջ, ու բոլորը վերջնականապես կհամոզվեն, որ եթե «հեղափոխությունից» հանում ենք ձերբակալությունները, ապա արդյունքում ոչինչ չի մնում` մարդկանց վիճակը, միևնույն է, չի փոխվում, ներդրումները չեն ավելանում, նոր աշխատատեղեր չեն բացվում, կյանքն ավելի անվտանգ ու ավելի լավը չի դառնում։ Հակառակը` վատանում է:

Սերժ Սարգսյանն իրենով դա ցույց կտա, որպեսզի սթափությունն օր առաջ հաղթանակի: Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը։Այլևս փաստ է, որ իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի:

Զավեշտ է, բայց փաստ:Ակնարկեցիք, որ Ձեր դեմ ևս իրավական պրոցես կսկսեն: Կարծում եք Ձեր դեմ էլ  քրեական գործ կհարուցվի՞։Միանշանակ: Իրականում այն պահից սկսած, երբ ձևավորվեց նոր իշխանությունը, առաջին գործերից մեկը եղել է ինձ և իմ հետ փոխկապակցված բոլոր անձանց ու ընկերությունների ստուգումը։ Ստուգել են հնարավոր ամեն ինչ և հնարավոր բոլոր ժամանակներին առնչվող ամեն ինչ։ Մինչև հիմա հաջողության չեն հասել, բայց դա դեռ չի նշանակում, որ դադարել են փնտրելուց։ Ի վերջո, ժամանակի հարց է. ինչպես ասում են, եթե մարդը կա, մի հոդված կգտնվի, և կգտնվի իրավական համակարգում մեկը, ով վերևի պատվերով կկարի այդ գործը։Մեկուկես տարի ոչինչ չգտնելուց հետո հիմա արդեն քրեական գործ հարուցելը կլինի ամենաուղիղ հրահանգով իրականացվող քաղաքական պատվեր։

Իսկ դա խիստ կանխատեսելի է, խոցելի, և կյանքն ամեն ինչ իր տեղը դնի։ Օրվա իշխանությունը հատում է բոլոր սահմանագծերը` մոռանալով, որ մենք բոլորս ապրելու ենք նույն երկնքի տակ, և ոչինչ՝ առավել ևս իշխանությունը, հավերժ չէ: Իսկ մեր հայրենիքին շրջապատող իրական մարտահրավերները ժամ առ ժամ են լուծումներ պահանջում։ Սա է ամենակարևոր խնդիրը, որն օր առաջ հասարակության բոլոր շերտերի սթափությունն է պարտադրելու: Եկել է բոլոր միֆերը ջարդելու ժամանակը:

Armenian News-NEWS.am has interviewed former Armenian Ambassador to the Holy See Michael Minasyan.
Mr. Minasyan, Your Facebook post yesterday received a wide response. One glance at you, however, raised questions. You mentioned, not the arrested former president, but the presidents. Did you hint at Serzh Sargsyan? Do you think he will be arrested too?

Of course. This is the whole logic of this government’s activity. indictment and arrest. Today, a significant portion of the state’s resources is spent on charges and arrests. But the problem is that it no longer works. After the first 5, 10, 15, 20 arrests, the public reaction has already weakened, it does not change the mood, it does not become an agenda. Tomorrow the next day those steps will only cause disdain. No doubt. Especially because in many cases there is an impression of corruption-risk transaction.


As a result of its own illiterate steps, the government has created for itself and has three difficult tasks to address at this time: Amulsar, the Istanbul Convention, and developments around Artsakh. These have been compounded by a total absence of executive and legislative work. As a result, the wave of public discontent is on the verge of breaking out of control, which is already visible to the authorities. Knowing well the primitive logic of this power, one can easily predict that instead of seeking solutions, they will go their own way by diverting public opinion through arrests. In their opinion, by way of deviation.


The government has one long-kept, planned, “zolotoy zapas” news agency. It is Serzh Sargsyan’s arrest. The government’s media trumpets have long been saying this. The simple calculation suggests that in the near future Serzh Sargsyan will be arrested for distracting the public from the real problems for a while.
Moreover, the fear of the authorities from the possible consequences of the three problems I mentioned above is so great that they will most likely not only be satisfied with Serzh Sargsyan’s arrest, but will also have something to do with one or more generals. I do not rule out that I will fill those ranks as well.
Going for a short-sighted leak through foreign media testified that one of our heroes, Major-General Samvel Karapetyan, would also be arrested. It’s not hard to understand why they need it. Obviously, they also have the task of silencing the military elite.


Do you think Serzh Sargsyan is aware of this scenario, of possible developments, and is he ready for it?
He is always ready for any developments. Serzh Sargsyan will be arrested and will serve his next great service to his people. he will be released, and everyone will finally be convinced that if we remove the arrests from the “revolution”, then the result is nothing: people’s situation is not changing, investments are not increasing, new jobs are opened, life is safer and better. it becomes. On the contrary, it is getting worse. Serzh Sargsyan will do it himself so that sobriety will win the day before. By arresting him, the government will consume both efficiency and opportunity to use repression as a tool.


It is no longer a fact that the purpose of the change of power was to have a primitive seat, to be comfortably placed in the seat of power, nothing else. Soon it will be clear to everyone who is a thief and a robber, who is a shameful liar and a scammer, moreover, who is a loser of nothing. It is perhaps a joke of fate that this power of the losers can do nothing without its own unified figures. Even without this hostility against them, this government is nothing, and without this shadow government, this government has nothing to say and do. It’s funny, but a fact.
You hinted that a legal process would start against you too. Do you think a criminal case will be brought against you?


Definitely: In fact, ever since the new government was formed, one of my first jobs has been to check on everyone and everyone associated with me and me. They checked everything possible and everything possible at all times. So far, they have not succeeded, but that does not mean that they have stopped looking. After all, it’s a matter of time. as they say, if there is a person, an article will be found, and there will be someone in the legal system who will do the job above.


After finding nothing for a year and a half now to launch a criminal case will be the most direct political order. And it’s highly predictable, vulnerable, and life puts everything in place. The power of the day crosses all boundaries, forgetting that we will all live in the same heaven, and nothing, especially power, is eternal. And the real challenges surrounding our homeland require solutions from time to time. This is the most important issue that will impose the sobriety of all layers of society. The time has come to break all myths.

(Visited 1 962 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *